2 հայեր`ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գերագույն դատարանի դատավորներ
«Միքայել Ամերյանը Լոս-Անջելեսից եւ Արմենուհի Աշվանյանը Գլենդելից ընտրվել են որպես ԱՄՆ Կալիֆորնիայի Գերագույն դատարանի դատավորներ: Նրանց նշանակման մասին տեղեկատվությունը տեղադրված է Կալիֆորնիայի նահանգապետի կայքում»,-նշված է նահանգապետ Բրաունի պաշտոնական կայքում, տեղեկացնում է RusArminfo-ն: 43-ամյա Միքայել Ամերյանը 2003 թվականից զբաղեցնում էր Լոս-Անջելեսի դատախազության համայնքային փատաբանի տեղակալի պաշտոնը, իսկ 46-ամյա Արմենուհի Աշվանյանը՝ Գլենդելի համալսարանի իրավաբանական քոլեջի դոցենտ է հանդիսանում, որը 2005 թվականին Լոս-Անջելեսի շրջանային դատախազի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել:
