Մարտի 1-ի մեղավորներն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին. շինծու քրեական գործեր

«Այսօր մարտի 1-ի սպանդի 10-րդ տարելիցն է` Հայաստանի պատմության ամենասեւ էջերից մեկը: Տասը տարի առաջ այս օրը` լուսադեմին, իշխանությունը հարձակվեց եւ բռնությամբ ցրեց նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների դեմ շուրջօրյա հանրահավաքներ անող ընդդիմադիրներին, ապա երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարեց 10 ցուցարարի: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ե՛ւ մարտի 1-ը, ե՛ւ 1999թ. հոկտեմբերի 27-ն իրենց բնույթով նման էին` այդպես մեծ հարված հասցնելով պետականության հիմքերին: Հիմա՝ տասը տարի անց, պետք է արձանագրենք` մարտի 1-ի մեղավորներն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին. փոխարենը բանտերում հայտնվեցին ընդդիմադիրները շինծու քրեական գործերի արդյունքում: Մինչդեռ կատարվածի համար պատասխանատվություն պետք է կրեին իշխանությունները՝ ե՛ւ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ վարչապետ Սերժ Սարգսյանը, ե՛ւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, իշխանական թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանն ու ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանը, իրավապահ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրած քաղաքական ուժերը` ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ: Ու քանի դեռ Հայաստանում իշխանության են հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ամենապատասխանատու պաշտոն զբաղեցրած անձինք, այս ոճրագործությունները երբեւէ չեն բացահայտվի: «Ժողովուրդ» Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am