ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը՝ԱԺ օրակարգում
Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ մարտի 1-ին, քննարկվում է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ միակ թեկնածուն իշխող կոալիցիան է ներկայացրել՝ Արմեն Սարգսյանը: Նրա թեկնածությանը քվեարկությունը կկայանա վաղը՝ մարտի 2-ին: ԱԺ օրակարգում է նաեւ ՍԴ անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնի համար իշխանությունն առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
