Ջիգարխանյանը Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից 15 միլիոն է պահանջում
Ինչպես լրագրողներին հաղորդել է կինոյի և թատրոնի աստղի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը՝ Արմեն Ջիգարխանյանը կարգավորել է բիզնեսմեն Յուրի Ռաստյոգինի հետ ծագած տարաձայնությունները, ով դերասանի տանը բաժնեմաս էր գնել։ Ըստ փաստաբանի՝ գումարի անհետացման հարցում Ջիգարխանյանի նախկին կնոջ մատն է խառը։ «Մենք գտնում ենք, որ 15 միլիոն ռուբլին գողացել է նրա նախկին կինը։ Եվ հիմա այդ միջոցները մենք մտադիր ենք գանձել Վիտալինա–Ցիմբալյուկ Ռոմանովսկայայից՝ քրեական հետապնդման շրջանակներում»,– լրագրողներին տեղեկացրել է փաստաբանը։
