Վոլոչկովայի նոր լուսանկարները սարսափեցրել են
Անաստասիա Վոլոչկովան Instagram-ի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, և պատմել,որ ինքը պատրաստվում էր հերթական տեսահոլովակը տեսագրել իր էջի համար, երբ հանկարծ իր զուգընկեր Միխայիլը խնդրել է միասին սելֆի անել։
Նկարում ոչ թե հենց սելֆի է, այլ դրա նկարահանման ընթացքը։ Սակայն նրա երկրպագուները քննադատել են Վոլոչկովային՝ ֆոտոխմբագրիչը չարաշահելու համար։ Նա տեսանելիորեն մեծացրել է կուրծքը և նեղացրել գոտկատեղը։ Իրականում, ըստ մեկնաբանողների, Անաստասիան այնպիսի տեսք ունի, կարծես պոռնո ֆիլմի դերասանուհի լինի։
