Ով է Միհրան Պողոսյանի համար անփոխարինելի առաջնորդ
Սերժ Սարգսյանն անփոխարինելի առաջնորդ է.նման կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը: «Իրավճակն ինչպիսին կլինի, մենք կտեսնենք: Դա Սերժ Սարգսյանի կողմից խոստում չէր, կարծիք էր»,-հարցին ,թե թե հնարավո՞ր է Սերժ Սարգսյանն իր խոսքը դրժի և դառնա վարչապետ, Պողոսյանը պատասխանեց, որ երբեք չի տեսել, որ Սերժ Սարգսյանն իր որևէ խոստում դրժի: Միհրան Պողոսյանն ասաց, որ ինքն էլ գործընկերների պես կարծում է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի ղեկավար է:«Ես մի քանի անգամ ասել եմ՝ որպես պաշտոնյա, որը կարող է բալանսավորել ուժերը, այսօրվա մեր իրականության մեջ թե միջազգային ասպարեզում, թե ներքին խնդիրների լուծման հարցում հանդիսանալ որպես բալանս, դա ինքն է, սա մասին երկրորդ կարծիք չկա»,- նշեց Պողոսյանը:
