Աշխարհի ամենամեծ ինքնաթիռի փորձարկման տեսագրությունը/տեսանյութ/
Stratolaunch Systems նախագծի ղեկավարներից մեկը` Պոլ Ալենը թվիթերյան իր էջում հրապարակել է Stratolaunch ինքնաթիռի փորձարկման տեսագրությունը,որը թռիչքուղում իրականացրել է մի քանի վազք: Նախնական տվյալներով` թռչող սարքը կարողանալու է երկինք բարձրացնել մինչև 250 տոննա բեռ, այն դեպքում, երբ ինքնաթիռը կշռում է 230 տոննա: Նախատեսվում է, որ ինքնաթիռը առաջին փորձնական թռիչքը կիրականացնի 2019 թվականին: Stratolaunch- ը նախատեսվում է օգտագործել որպես օդային հարթակ՝ կրող հրթիռները Երկրագնդի ցածր ուղեծիր հասցնելու համար: Եթե ինքնաթիռը թռիչքը հաջող իրականացնի` կդառնա աշխարհի ամենամեծ ինքնաթիռը օդում, որի թևերի բացվածքը կազմելու է 117 մետր:
