Ելքի քվեարկությունը կեղծվե՞լ է
«ԵԼՔ դաշինքն իր ավանդական հավաքն է արել առավոտյան նիստից առաջ, եւ քննարկման արդյունքում հետեւյալ որոշումն ենք կայացրել, որ Գագիկ Հարությունյանին եւ Գեւորգ Դանիելյանին դեմ ենք քվեարկելու, իսկ, այսպես ասած, երիտասարդ սերնդի քվեարկությունն ազատ ենք թողել, որովհետեւ տարբեր տեսակետներ կային դրա վերաբերյալ»,Բարձրագույն Դատական խորհրդի անդամների ընտրությունների ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նա հարցադրում արեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ 7 պատգամավոր դեմ է քվեարկել Գագիկ Հարությունյանին, բայց ընդամենը 2 դեմ ձայն է արձանագրել Հաշվիչ հանձնաժողովը: "Սա մանր ժուլիկություն է՝ ներքաղաքական հեռուն գնացող նպատակներով, ուղղված Ելքի դեմ",- հայտարարեց Փաշինյանը:
