30 պատգամավոր դեմ է,բայց Գևորգ Կոստանյանն ընտրվեց
Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն ընտրվեց Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Քվեարկության մասնակցել էին 105 պատգամավորներից 93-ը: Գ. Կոստանյանն ընտրվեց ձայների 63՝ կողմ, 30՝ դեմ հարաբերակցությամբ:
«Շնորհակալ եմ քվեարկության համար, ընդ որում՝ թե՛ կողմ, թե՛ դեմ, որովհետեւ հարգում եմ սկզբունքայնությունը, ինքս էլ սկզբունքային եւ հետեւողական մարդ եմ»,- քվեարկության արդյունքների ամփոփումից հետո նշեց Գեւորգ Կոստանյանը:
