Աջակողմյան մեքենաների ներմուծումը վաղվանից կարգելվի
Ազգային ժողովում քննարկվում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծով առաջարկվում է մարտի 1-ից արգելել աջակողմյան մեքենաների ներմուծումը,ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:
Նա հավելեց,որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ որոշակի փոփոխություններ են արվել, հանվել են «ժամանակավոր» և «մինչև հոկտեմբերի 1-ը» արտահայտությունները,ներմուծման արգելքը չի տարածվի այն մեքենաների վրա, որոնց սեփականության փաստաթղթերը ձեռք են բերվել մինչև 2018 թվականի մարտի 1-ը:
