Սումգայիթյան ոճրագործությունները դատապարտող հայտարարություն ընդուվեց
ԱԺ-ն այսօր միաձայն «Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարություն» ընդունեց,որը վերնագրված է Սումգայիթյան ոճրագործությունների անունով, բայց հայտարարության նախագծում ներառված են նաև Բաքվում և Շուշիում եղած ջարդերն ու առ այսօր տեղի ունեցող իրադարձությունները։ Նախագիծը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հայատյացության ու Ադրբեջանում հակահայկական քաղաքականության վրա, որն ուղեկցվում է միջազգային իրավունքների խախտմամբ։
