Բարձրագույն դատական խորհրդի անդամները ընտրվեցին և երդվեցին
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ընտրություններում Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների բոլոր թեկնածուներն ընտրվեցին։ Քվեարկության արդյուքնները ներկայացրեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը : Ըստ այդմ՝ Գագիկ Հարությունյանին ընտրել է 96 պատգամավոր, 2 պատգամավորներ են միայն դեմ եղել նրա թեկնածությանը։ Երկրորդ տեղի համար թեկնածու Գևորգ Դանիելյանին կողմ քվեարկել է 90 պատգամավոր, դեմ՝ 7, Լիպարիտ Մելիքջանյանին կողմ քվեարկել է 82 պատգամավոր, դեմ են եղել 15-ը, մյուս թեկնածու՝ Հայկ Հովհաննիսյանին կողմ քվեարկել է 86 պատգամավոր, դեմ՝ 11, Սերգեյ Մեղրյանին կողմ քվեարկել է 87, դեմ՝ 10:
