Հայ-ադրբեջանական հակամարտությունը կրոնական հակամարտություն է, ինչը վտանգավոր է
Ինչ վերաբերում է Խոջալուին: Այս հանգամանքը ևս պետք է դիտարկենք այսօր կատարվող իրադարձությունների համատեքստում: Խոսքը, մասնավորապես, Մերձավոր Արևելքի մասին է, որտեղ հիմնական կոտորվողները իսլամներն են: Քաղաքացիական պատերազմներ, «Արաբական գարուն», թեկուզև՝ թուրքական միջամտություն Սիրիայում», - «Փաստ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի՝ Հայաստանին ուղղված մեղադրանքներին, ասել է պատմաբան Գևորգ Յազճյանը: Ըստ պատմաբանի, Ադրբեջանն ուզում է խցկվել այստեղ: Այսինքն՝ ուզում է ցույց տալ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կրոնական հակամարտություն է, ինչը վտանգավոր է։ Զրույցի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
