Արցախի ՊԲ-ի զինծառայողի հայտնի լուսանկարը՝Լապշինի շապիկի վրա
2016 թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին եւ դրանից հետո համացանցում լայնորեն տարածված լուսանկարներից մեկը, որում պատկերված է Արցախի պաշտպանության բանակի զինծառայողներից մեկը՝ «Կալաշնիկով» ինքնաձիգն ուսին,հայտնվել է մի քանի ամիս Բաքվի բանտերում անցկացրած հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր սպորտային վերնաշապիկի վրա: «Աարդյո՞ք որ բանակի զինվորականն է պատկերված լուսանկարում: Միանգամից նշեմ, որ լուսանկարում ես չեմ։ Իսրայելի բանակում ես «Կալաշնիկով» չեմ ունեցել», Facebook-ի իր էջում գրել է Լապշինը եւ տեղադրել լուսանկարները։
