Փաշինյանը պատասխանում է ակտիվիստին. հանդիպումը տեղի կունենա Ազատության հրապարակում
ԵԼՔ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՀՀ քաղաքացի Արամ Մանուկյանին: Վերջինս հրապարակավ առաջարկել էր Փաշինյանին հանդիպել քաղհասարակության հետ եւ քննարկել Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի հետագա քայլերն ու անելիքները: «Հարգելի Արամ Մանուկյան․ շատ լավ առաջարկ եք արել։ Ձեզ եւ բոլոր քաղաքացիական ակտիվիստներին հրավիրում եմ հանդիպման՝ մարտի 5-ին, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում, Սպենդիարյանի արձանի մոտ։ Հույս ունեմ՝ հարմար է։ Նախապես շնորհակալ եմ»,- գրել է ԵԼՔ խմբակցության ղեկավարը։
