Մարտի մեկի առավոտյան՝ԱԱԾ-ի շենքի մոտ բողոքի ակցիա
Մարտի 1-ին ՀՀ ԱԱԾ-ի վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի: Ակցիայի նախաձեռնությունը «Երկիր ծիրանի» կուսակցությանն է: «2018 թվականի մարտի 1-ին՝ առավոտյան ժամը 11-ին, Երևան քաղաքի Նալբանդյան 104 հասցեում գտնվող շենքի հարակից տարածքում՝ բռնաճնշումների խորհրդանիշ ԿԳԲ-ի առջև, «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները՝ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, կանցկացնեն բողոքի ակցիա ընդդեմ բռնաճնշումների, որից հետո կգնան Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին»,ասված է Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված ազդագրում :
