Ստոկհոլմի օդանավակայանում մարդկանց տարհանել են
Սկավստի միջազգային օդանավակայանից, որը գտնվում է Ստոկհոլմից մոտ 100 կմ հեռավորության վրա, մարդկանց տարհանել են տարօրինակ առարկայի պատճառով, հաղորդում է Aftonbladet պարբերականը: Մասնագետները ուսումնասիրում են մի կնոջ պատկանող պայուսակը, որպեսզի պարզեն՝ դրանում կա՞ն պայթուցիկ նյութեր, թե՞ ոչ: Կինը համագործակցում է ոստիկանության հետ, նրան հարցաքննում են: Օդանավակայանի կայքում նշված է, որ թռիչքային տերմինալը փակ է, տեղում աշխատում են հատուկ ծառայությունները:
