Աննախադեպ խորհրդակցություն նախագահականում. Սերժ Սարգսյանն ինտրիգը խորացրել է

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում փետրվարի 27-ին խորհրդակցություն է անցկացրել սոցիալ-տնտեսական իրավիճակի թեմայով, որը կարելի է ասել՝ եղել է աննախադեպ ֆորմատով: Բանն այն է, որ այդ խորհրդակցությանը մասնակցել են ոչ միայն կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները, այլ նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարապետյանն առաջին անգամը չէ, որ նախագահականում մասնակցում է խորհրդակցությունների, սակայն առաջին անգամն է, որ նա մասնակցում է սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական աճի, հեռանկարների թեմայով խորհրդակցության: Ընդ որում, դրա բովանդակությունը Կարեն Կարապետյանի համար հնարավոր է համարել դրական: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ տնտեսական աճը կկազմի գրեթե ութ տոկոս: Դա հայտնի 7 տոկոսից բարձր շեմ է, առավել եւս, եթե նկատի առնենք, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ հրաժարվել էր «պլան դնել» ներկայիս կառավարության վրա: Բայց նա արձանագրում է նաեւ, որ կառավարությունը կրկնակի գերակատարել է հենց իր սահմանած պլանները:

Այս ամենը, անշուշտ, իր մեջ ինտրիգ է պարունակում 2018-ի վարչապետի թեմայով: Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը բավականին խորացնում է այդ ինտրիգը: Բանն այն է, որ դրական գնահատականներին եւ պլանի գերակատարման արձանագրությանը զուգահեռ, Սերժ Սարգսյանն անում է նաեւ երկիմաստ հայտարարություններ: Մասնավորապես, նա խոսում է այն մասին, որ աճի ցուցանիշները դեռ պետք է համադրվեն, եւ վերջնական գնահատականը կտան այդ ժամանակ: «Ակնհայտ է, երբ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակի վերջնական ցուցանիշները, մենք մեր ճշգրտումները, իհարկե, մտցնելու ենք»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Այլ կերպ ասած՝ նա բաց է թողնում մանեւրի ճանապարհը եւ հետաքրքիր է, թե ինչ ճշգրտումներ կլինեն, եւ արդյոք դրանք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ վարչապետի թեկնածության հարցում: Ի վերջո ակնհայտ է, որ կա լուրջ խնդիր՝ եթե չեն լինում ֆորս-մաժորներ, ապա ինչպե՞ս հիմնավորել պլան գերակատարող վարչապետին այդ պաշտոնում դարձյալ չառաջադրելու որոշումը: Եվ այդ իմաստով ուշագրավ են խորհրդակցությանը Սերժ Սարգսյանի մյուս մեսիջները, մասնավորապես աճի ներառականության մասով, ինչպես նաեւ մեկ տարվա աճի անբավարար լինելու մասով: Մյուս կողմից, սակայն, եթե մեկ տարի աշխատող վարչապետը կարող է աճ ապահովել մեկ տարում, երկու-երեք տարի ապահովելու համար պետք է աշխատել այդքան: Կտա՞ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին այդ հնարավորությունը: Դրան այսօր հավատում կամ հավանական համարում են շատ քչերը: Մեծացրե՞ց դրա հավանականությունը Սերժ Սարգսյանի մոտ անցկացված խորհրդակցությունը, թե՞ ոչ: Սա մի հարց է, որի պատասխանը ամենեւին միարժեք չէ: Մյուս կողմից ինքնին հետաքրքիր է, թե ինչու է Սերժ Սարգսյանն ընդհանրապես հրավիրել այդ խորհրդակցությունը եւ փաստացի ընդհանուր հաշվեկշռում ճանաչել Կարեն Կարապետյանի կառավարության հաջողությունը, եթե դա ամենեւին չի նպաստում նրան հեռացնելու քաղաքական ծրագրին: Թե՞ այդ ծրագրով Կարեն Կարապետյանի յուրօրինակ «շնորհակալության» հերթն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am