Սպասում են «ահեղ դատաստանին»

Ապրիլի 17 ՀՀ մի քանի տասնյակ համայնքներում եւ երեք քաղաքներում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ արդեն իսկ աշխուժություն է նկատվում: Սպիտակի ընտրությունները  դրամատիկ զարգացումներ են խոստանում: Նախկին ու ներկա քաղաքապետերն են քաղաքապետի պաշտոնի հավակնորդները՝ երկուսն էլ ՀՀԿ-ական: Գործող քաղաքապետը Գագիկ Սահակյանն է, նախկինը՝ Վանիկ Ասատրյանը,որը Լոռու ներկայիս փոխմարզպետներից մեկը: Ինչպես հայտնի է՝ Սպիտակի եւ հարակից համայնքների <<ասողը>> Արկադի Համբարձումյանն է, որի «դաբրոյով» է որոշվում, թե ով է լինելու հաջորդ քաղաքապետը:Դերժավայի Արկադը 2003թ. ՕԵԿ ցուցակով է խորհրդարան անցել, հետո տեղափոխվել ՀՀԿ: Պատգամավորը վերջին ժամանակներում մի քանի անգամ հայտարարել է, որ որեւէ մեկին չի աջակցում, ՀՀԿ-ից ստացվող լուրերն էլ են փաստում, որ այս անգամ  ազատ է թողնվելու, մանավանդ որ այլ մրցակիցներ  կարծես թե չկան, քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ  հայտ չեն ներկայացրել, այդ պատճառով պետք է չէ ավելորդ աղմուկ հանել: Նման իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, որտեղ նույնպես ապրիլի 17-ին քաղաքապետ կընտրեն ու դեռեւս նախընտրական խոսակցությունները ՀՀԿ-ականների շրջակայքում են պտտվում: Գործող քաղաքապետը տխրահռչակ ՀՀԿ-ական Սարգիս Արամյանն է, որը նորից է պատրաստվում առաջադրվել:Քաղաքապետը հանրությանն առավել հայտնի դարձավ 2014 թվականին տեղի ունեցած հայտնի միջադեպի ժամանակ, երբ նրա հարազատները, մասնավորապես եղբայրն ու վարորդը ծեծի ենթարկեցին պատերազմի պատճառով Հայաստան գաղթած սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանին հենց Թալինի բժշկական կենտրոնի հիվանդանոցի բակում : Արդեն մի քանի շաբաթ է տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը, որը նաև Թալինի քաղաքապետն է եղել շուրջ 10 տարի, ցանկանում է առաջադրել սեփական բժշկուհի տիկնոջ թեկնածությունը:Պատգամավորը անդրադառնալով լուրերին՝ մի քանի անգամ ասել է, որ նման բան չկա, սակայն չի բացառվում, որ սպասում է կուսակցության արձագանքին: Այլ իրավիճակ է միայն Հրազդան քաղաքում, որտեղ հայտ է ներկայացրել ընդդիմության թեկնածու, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, նա մի անգամ եղել է Հրազդանի քաղաքապետ ու պայքարելու է գործող 14 տարվա քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ: Ինչպես տեսնում եք ընդդիմադիր ուժերը բավական իներտ են ՏԻՄ ընտրությունների նկատմամբ եւ երեք քաղաքներից միայն Հրազդանում է, որ պայքարը չի գնալու ՀՀԿ-ականների միջեւ: Անշուշտ, ընդդիմադիրները իրենց չմասնակցությունը կարող են պատճառաբանել Հայաստանում ընտրությունների տխուր ավանդույթը եւ այն, որ իշխանությունները բոլոր լծակները կիրառելու են սեփական թեկնածուին հաղթանակը շնորհելու համար, սակայն դա պարզունակ պատճառաբանություն է մի քանի պատճառներով: Նախ այդ տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, ապա ընդդիմադիրները պետք է բոյկոտեն նաեւ խորհրդարանական ընտրությունները, որովհետեւ եթե հնարավոր չէ իշխանության դեմ լոկալ պայքար մղել, ապա ինչպե՞ս կդիմակայեն ողջ հանրապետությունում: Պարզ ասած, եթե ընդդիմությունն ի զորու չէ 5-10 ընտրատեղամասերում վստահված անձանցով ապահովել, վերահսկել ու թույլ չտալ ընտրակեղծիքներ, ապա ինչպես են դա անելու մոտ երկու հազար ընտրատեղամասարում: Հասկանալի է, որ ՀՅԴ-ն բոլորովին վերջերս բացահայտ կցվեց իշխանություններին եւ հաջորդ խորհրդարանում էլ ճիշտ այնպիսի հավակնություններ կներկեյացնի, որքան իշխանությունը կողորմա: Իսկ ինչ է մտածում խորհրդարանի երկրորդ մեծության ուժը՝ ԲՀԿ-ն, կամ արմատական ընդդիմության տիտկոսը սեփականաշնորհած ՀԱԿ-ը, Ժառանգությունը եւ հին ուժերի մերժող Լուսավոր Հհայաստանը, կամ Ալյանսը եւ մնացած բոլոր ընդդիմադիրները: Այս քաղաքական ուժերի պայքարը սկսվում եւ ավարտվում է խորհրդարանի ամբիոնի՞ մոտ, որտեղ իշխանության հասցեին քննադատության պաթոսի պակաս չի զգացվում, իսկ երբ հասել է գործելու ժամանակը, այս ուժերը կարծես ընդհատակ են անցել: Կնշանակի, որ նրանք իրականում ընդունել են իշխանության խաղի կանոնները ու սպասում են Սերժ Սարգսյանի ահեղ դատաստանին՝ հասկանալու համար իրենք ներկայացվելու են խորհրդարան 2017-ում, ինչ համամասնությամբ, քանի տոկոս է գթալու Սարգսյանը, կամ էլ իրականում չունի այնքան ռեսուրս, որ մի քաղաքապետի պաշտոնի էլ հավակնի: Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am