Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել
«Հայկական ժամանակը» գրում է. Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու գործով նախաքննության ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Մեր տեղեկություններով, սույն քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործների թիրախում ոչ միայն Դոն Պիպոն է եղել, այլ նաև՝ մեկ այլ հայտնի քրեական հեղինակություն: Ենթադրյալ հանցագործները նախապատրաստել են նաև վերջինիս սպանությունը: Ով է նա և Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման գործով ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, պարզել է «Հայկական ժամանակ»-ի լրագրող Տաթև Խաչատրյանը: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում:
