Խոստացան, բայց խաբեցին. ինչ են պատրաստվում անել
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ իրենք պայքարում են Սերժ Սարգսյանի դեմ: Նրա հաղորդմամբ՝ ինքը, Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը այն կարծիքին են, որ 3-րդ ժամկետ պաշտոնավարելը ճիշտ չէ. «Դաշինքի համար Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետ պաշտոնավարումն անընդունելի է, եւ մենք հայտարարել ենք, որ հանրությունն իրավունք ունի նման պարագայում, եթե Սերժ Սարգսյանն իր թեկնածությունը դնի, նրա դեմ ըմբոստանալու, հանրությունն իրավունք ունի հետեւություն անել, որ այս ճանապարհը, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ խոստացան, բայց իրեն խաբեցին, իրավունք ունի բողոքել»:
