Դավիթ Լոքյանի ու Աղվան Վարդանյանի միջեւ վեճ է՞ եղել. պարզաբանում է Արմեն Ռուստամյանը
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն հերքեց մամուլում հայտնված այն տեղեկությունները, թե փոխվարչապետի պաշտոնի համար Դավիթ Լոքյանի ու Աղվան Վարդանյանի միջեւ բուռն վեճ կա: «Բացարձակապես իրականությանը չհամապատասխանող լուր է, ինչպես հաճախ պատահում է: Բացարձակապես նման քննարկումներ դեռ տեղի չեն ունենում Դաշնակցություն կուսակցությունում։ Այդ քննարկումները կլինեն ապրիլից հետո»,- հայտարարեց Ռուստամյանը: Նա հերքեց նաեւ այն տեղեկությունները, որոնց համաձայն ԿԳ նախարարի պաշտոնում Լեւոն Մկրտչյանը չի շարունակելու իր պաշտոնավարումը։
