«Տեսանք, որ КГБ-ն մեզ չի հետապնդում, սկսեցինք բացահայտ գործել». Խաչատուր Ստամբոլցյան (video)
Այս տարի լրանում է Արցախյան շարժման 30 ամյակը: Շարժման ակունքներում կանգնած են բնապահպանները, էկոլոգները, քաղաքական-հասարակական գործիչները: Շարժման մասնակիցներից Խաչատուր Ստամբոլցյանը հիշում է շարժման սկիզբն ու ընթացքը. «Ամեն բան Խորհրդային միությունում արգելված էր, շարժումը գտավ այն ձևը, որով կարողացավ իր ձայնը բարձրացնել. մենք խոսում էինք էկոլոգիական ու բնապահպանական խնդիրներից» : Խաչատուր Ստամբոլցյանը նշեց, որ տեսնելով՝ КГБ-ն իրենց չի հետևում, շարժումն անցավ Արցախի հարցի բարձրացմանը, որը ժամանակին շատ ավելի կարևոր խնդիր էր: Մանրամասները՝ տեսանյութում.
