Շակիրան վճարել է՝ բանտ չնստելու համար
Կոլումբիական երգչուհի Շակիրան 25 միլիոն դոլար է վճարել Իսպանիայի իշխանություններին այն բանից հետո, երբ նրան նախազգուշացրել են, որ ինքը կարող է բանտ նստել հարկերը չվճարելու համար: Ըստ երկրի հարկային ծառայության հավաստման՝ 41-ամյա աստղը, ով իր ֆուտբոլիստ ամուսնու՝ Ժերար Պիկեի և երկու տղաների հետ ապրում է Իսպանիայում, 2011-2014 թվականի ընթացքում խուսափել է հարկերի վճարումից: Ըստ կատալոնական El Periodico թերթի՝ Շակիրան համաձայնել է վճարել 2011 թվականի հարկերը: Սակայն նա մտադիր է բողոքարկել իշխանությունների պահանջն այն մասով, որ վերաբերում է հաջորդ երեք տարիներին, քանի որ այդ տարիներին նա Իսպանիայում ընդհանուր առմամբ 183 օր է անցկացրել:
