Սենսացիա. Սաուդյան կանանց թույլ են տվել ծառայել բանակում
Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել ծառայել բանակում, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Khaleej Times-ին: Նշվում է, որ Էր Ռիյադում, Մեդինայում, Մեքքայում և Ալ Քասիմում կանայք կարող են դիմել թափուր աշխատատեղերի և աշխատանք ստանալ՝ կապված երկրի անվտանգության ապահովման հետ: Թեկնածուները պետք է համապատասխանեն 12 չափանիշների: Մասնավորապես, նրանք պետք է լինեն 25-35 տարեկան, պետք է ունենան միջնակարգ կրթության վկայական: Բացի այդ, նրանք պետք է խնամակալ տղամարդ ունենան՝ ամուսին, հայր, եղբայր կամ որդի:
