Ադրբեջանի զինուժը կրակ է արձակել Տավուշի ուղղությամբ
Ադրբեջանի զինուժը փետրվարի 26-ի երեկոյան Տավուշի ուղղությամբ կրակ է բացել հայկական դիրքերի և գյուղերի վրա: Այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Իրավիճակը ներկայում հանգիստ է, ոչ մի լուրջ վնաս, վիրավորներ, տուժածներ չկան: Հիմնականում կիրառվել է հրաձգային զենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ 1in.am-ի հետ զրույցում:
