«Մեկ շաբաթում Ղարաբաղը կարող ենք վերադարձնել». Հասանով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Ալի Հասանովը պատմել է ադրբեջանական բանակի մարտունակության և անվտանգությունն ապահովելու համար տարեկան 3-4 միլիարդ դոլար ծախսերի մասին: Հասանովը հայտարարել է. «Մենք մեկ շաբաթում, առավելագույնը մեկ ամսում, կարող ենք վերադարձնել Ղարաբաղը: Ադրբեջանը ոչ ռազմականացված պետություն է, սակայն ստիպված է ամրապանդել իր պաշտպանունակությունը»: «Նրանք շատ ուժեղ են: Նրանք սերտ կապեր ունեն եվրոպական էլիտայի հետ»,- այնուհետև հավելել է նա՝ խոսելով հայկական սփյուռքից:
