Պեկինում տագնապի դեղին մակարդակ է
РИА Новости-ի փոխանցմամբ, Պեկինի իշխանությունները տևական դադարից հետո տագնապի դեղին մակարդակ են հայտարարել օդի որակի վատթարացման պատճառով: Փետրվարի 27-ի 08.00-ի դրությամբ՝ մեկ խորանարդ մետրում PM2.5 վնասակար մասնիկների մակարդակը հասել է 262 միկրոգրամի: Չինաստանի իշխանությունների տվյալներով` դա կապված է օդի ջերմաստիճանի բարձրացման հետ:
