Ադրբեջանն Արցախի հարցը դեռևս 30 տարի առաջ է բաց թողել.
«Իրավունք» թերթի հետ զրույցում Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության համատեքստում՝ նշելով, որ Արցախի հարցը վերջացել է, այն դեռևս 30 տարի առաջ է Ադրբեջանը բաց թողել: «Այս ուղղությամբ բոլոր դիվանագիտական քաղաքական միջոցները գործադրվել են և հիմա պայմանավորվելու ժամանակն է: Ի վերջո, եթե Արցախի հայերին Ադրբեջանը համարում է իր քաղաքացիները, չպետք է նրանց կոչի այլմոլորակայիններ, սեփական քաղաքացիների հետ այդպես չեն շփվում: Իսկ եթե իրենք ուզում են Արցախը գրավել առանց հայերի` ոչ ոք իրենց թույլ չի տա»,- նշել է Տարասովը: Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:
