Սամվել Բաբայանի պատժաչափը՝նույնը
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի կայացրած դատական ակտը: ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատժաչափը մնաց նույնը՝ վեց տարի։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, 2017 թվականի նոյեմբերի 28-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:
