5 դրվագ, երբ Սերժ Սարգսյանը միջազգային ամբիոններից տեղն է դնում ադրբեջանցի հռետորներին/տեսանյութ/

Գաղտնիք չէ, որ միջազգային ամենահայտնի ձևաչափերում Սերժ Սարգսյանի ելույթներից հետո ադրբեջանական պրոպագանդան իբր նեղը գցող հարցեր է պատրաստում Հայաստանի նախագահի համար։ Տարիները ցույց են տվել, որ նման ձեռնարկները միշտ էլ ավարտվել են հարց տվողի կատարյալ ֆիասկոյով, ավելին՝ այդ հարցերն իրականում օգնել են միջազգային հարթակներում հայկական կողմի տեսակետն ավելի մատչելի դարձնելու համար։ Վերջին օրինակն, իհարկե, օրեր առաջ Մյունխենի համաժողովում տեղի ունեցածն էր։ Sargsyanner.am-ն առանձնացրել է 5 դրվագ, որտեղ Սերժ Սարգսյանը միջազգային բարձր ամբիոններից պատասխանում է ադրբեջանցիների հարցերին։ 2009 թվականի փետրվարի 9-ին Անվտանգության քաղաքականության մյունխենյան 45-րդ համաժողովում ելույթից հետո Սերժ Սարգսյանի հարց ուղղեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։  Սերժ Սարգսյանի տեսքը բավականին ահազդու էր, երբ Մամեդյարովին բացատրում էր, թե ինչու «մենք կռվելուց չենք վախենում, բայց մենք պատերազմ չենք ուզում»։

2010 թվականի հունիսի 23-ին Բեռլինում Գերմանիայի «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ակադեմիայում Սերժ Սարգսյանի ելույթին հետևած հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանցի Հաջի Բեյլին հարց ուղղեց Հայաստանի նախագահին. «Մինչև ե՞րբ եք զբաղեցված պահելու իմ հայրենի գյուղը, իմ հայրենի շրջանը»: Այն ինչ տեղի ունեցավ դրանից հետո, շատ հուզիչ էր։
2013 թվականի հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ  լիագումար նիստում պատասխանեց նաև ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեյիդովի՝ «Ադրբեջանի տարածքի 20% գրավված է Հայաստանի կողմից» թեմայով հարցին։ Ահա թե ինչպես Սերժ Սարգսյանը կառուցեց պատասխանը ու հասավ՝ «Պետք չէր ռազմական գործողություններ սկսել, հետո բողոքել օկուպացիայից» եզրակացությանը:
2018 թվականի հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում Ադրբեջանցի խորհրդարանական Սեիդ Սեիդովը հարցրեց Հայաստանի նախագահին Խոջալուի դեպքերի և ՄԱԿ բանաձևերի մասին։ Սեիդովը կոշտ պատասխան ստացավ. «Հանգստացե՛ք։ Ադրբեջանն ուզում է առավելագույնը, բացահայտ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղն իրեն պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու»:
2018թ. փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության հերթական համաժողովում ելույթից հետո Սերժ Սարգսյանը  պատասխանեց ադրբեջանցի պատվիրակի հարցին. «Հայ ժողովուրդն ապրում է իր պատմական հողում նվազագույնը 5000 տարի, ադրբեջանցիներն ու այլ ժողովուրդներ, որոնք Աստված գիտե, թե երբ են ինքնանույնականացվել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը»։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am