Մակրոնն ապրիլի 24-ին կայցելի ԱՄՆ
«ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը Ֆրանսիայի նախագահին ու տիկին Մակրոնին Սպիտակ տանը կընդունեն ապրիլի 24-ին: Այդ այցը կնպաստի տնտեսական ու գլոբալ հարցերի շուրջ ամերիկա-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդմանը»,- «Ինտերաֆաքս»-ի փոխանցմամբ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
