ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է խոստացել
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի մեկ ամսվա ընթացքում: «Դուք կարող եք սպասել, որ պատժամիջոցները կսահմանվեն առաջիկա 30 օրում: Մենք կիրառում ենք գոյություն ունեցող բոլոր սահմանափակումները եւ սահմանում ենք նորերը»,- պարզաբանել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավարը:
Նա նաեւ հավելել էր, որ նախարարությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համատեղ աշխատում է Ռուսաստանի 13 քաղաքացիների վերաբերող սահմանափակումների վրա, որոնց մեղադրել են ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձի մեջ:
