Դանակահարություն՝ Գյումրիում. 23-ամյա երիտասարդ է տուժել
Գյումրիում դանակահարության դեպք է գրանցվել: Փետրվարի 26-ին 19:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել կրծքավանդակի վնասվածքներով քաղաքացի: Տուժածը 1995 թվականին ծնված Կարեն Ք.-ն է: Տուժածի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած վերք: Ինչպես տեղեկացնում են բժշկական կենտրոնի մամլո գրասենյակից, տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
