Թուրքիայում հեռակառավարվող զրահամեքենա է փորձարկվել(տեսանյութ)
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է,որ Թուրքիայում փորձարկել են «Ejder Yalçın» անվամբ հեռակառավարվող զրահամեքենա: «Այս օրերին, երբ ռազմադաշտ են իջնում հեռակառավարվող եւ ռոբոտացված համակարգեր, Թուրքիան դառնալու է ոչ թե տեխնոլոգիաներին հետեւող, այլ դրանց ուղղորդող երկիր: Առանց վարորդի կառավարվող «Ejder Yalçın» (Էժդեր Յալչըն) զրահամեքենան հաջողությամբ անցել է փորձարկումները եւ գալիս է դրա հաջորդը»,- գրել է Դեմիրը և տեղադրել տեսանյութ:
