ԱԺ-ն սկսում է աշխատանքը.օրակարգում՝ՀՀ նախագահի ընտրությունն է
ԱԺ -ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը,որի օրակարգում առկա է մեկ տասնյակից ավել օրենքի նախագծեր, որոնք ներկայացվելու են առաջին եւ երկորդ ընթերցման: Այս նիստի օրակարգում է նաեւ ՀՀ նախագահի ընտրությունը, որը տեղի կունենա քառօրյայի վերջին օրը՝ մարտի 2-ին: ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնի համար առաջադրված է մեկ թեկնածու ՀՀԿ-ից: Նա Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է, որը նախկինում կարճ ժամանակով զբաղեցրել է նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնը: Նախագահն ընտրվելու է առաջին փուլով, քանի որ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ընդդիմադիր Ծառուկյան խմբակցությունը կողմ են քվերակելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը:
