Ծպտյալ հայեր, հույներ, հրեաներ, կրոնափոխներ. ովքե՞ր են թուրքերը

Թուրքիայի կառավարության թվայնացրել է երկրի բնակչության գրանցամատյանների արխիվները, և կառավարության կայքում փետրվարից մի հավելված է գործում, որտեղ Թուրքիայի քաղաքացիները կարող են լրացնել իրենց անձնական տվյալները և տեսնել իրենց տոհմածառը՝ ովքեր են եղել իրենց նախնիները, հաղորդում էր «Ազատություն» ռ/կ-ն: Մի քանի օրվա ընթացքում միլիոնավոր քաղաքացիներ են այցելել կառավարության կայք՝ պարզելու իրենց արմատները: Ինտերնետային թրաֆիքն այնքան շատ էր, որ կայքը կախվել էր: Կարծիքներ են հնչել, որ պետք չէ այն վերաբացել, ծագումնաբանությունն իմանալը ոչ մի լավ բան չի տա: Փետրվարի 14-ից այն նորից վերագործարկվել է, ու արդեն ավելի քան 8 միլիոն մարդ է մտել կառավարության կայք՝ պարզելու իր արմատները: Բազմաէթնիկ, բազմամշակութային Թուրքիայում նախնիների ինքնության բացահայտումները լայն քննարկման առարկա են դարձել, շատերը շոկի մեջ են ընկել, որովհետև կարծում էին, թե իրենք զտարյուն թուրք են, սակայն պարզվել է՝ հայ են, հույն, ասորի, կամ դավանափոխ մարդկանց ժառանգներ: Մի մասն էլ ուրախացել է, որովհետև եվրոպական որևէ երկրի քաղաքացիություն ստանալու հնարավորություն է բացվում: Hurriyet Daily News-ը գրել է, որ Թուրքիայի շատ քաղաքացիներ արդեն քայլեր են ձեռնարկում երկրորդ քաղաքացիությունը ստանալու համար, քանի որ պարզել են՝ իրենց նախնիները Բուլղարիայից են, Հունաստանից, Ռումինիայից կամ Մակեդոնիայից ու Բոսնիա և Հերցեգովինայից: «Բացված է Պանդորայի արկղը»՝ վերնագրված է «Ակօս»-ում: Al-Monitor-ը գրում է, որ դեռ 2004-ին, երբ «Ակօս»-ի խմբագիր Հրանտ Դինքը գրել էր, թե Թուրքիայի առաջին զինվորական կին օդաչուն՝ Սաբիհա Գյոքչենը ծագումով հայ է, այս և այլ հրապարակումների պատճառով ընկել էր արդարադատության նախարարության հետաքննության տակ: Դինքը սպանվեց 2007-ին, սպանության պատճառներից մեկն էլ այն էր, որ հայկական հարցի ակտիվ ջատագովն էր: Դինքի օրինակով Al-Monitor-ը ցույց է տալիս, թե Թուրքիայում որքան վտանգավոր է, կամ անպատվաբեր է համարվում հայ, կամ այլազգի լինելը: Սոցցանցերը լի էին մռայլ մեկնաբանություններով՝ «ծպտյալ հայերը, հույներն ու հրեաները կբացահայտվեն», կամ «դավաճանները վերջապես կիմանան իրենց ծագումը»: Ծագումով հայ լրագրող, սյունակագիր Հայկո Բաղդատը Al-Monitor-ին ասել է, որ 1915 թվականի ցեղասպանության ընթացքում շատերը նաև կրոնափոխ են եղել, տարհանվածների թվում հազարավոր երեխաների մի մասը փրկվել է՝ այլ երկրներ հասնելով, բայց մի մասը բանդաների ձեռքը գերի է ընկել, ենթարկվել սեռական ու աշխատանքային ստրկության: «Հասարակությունը դեռ պատրաստ չէ ընդունել այդ իրականությունը, պատկերացրեք, այս երկրի կրոնական գործերի տնօրեն Լյութֆի Դողանը Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանի եղբայրն է: Ցեղասպանության ժամանակ Գալուստյանի մայրը երեխաներին հեռու է ուղարկել, իսկ ինքը իսլամ է ընդունել: Ավելի ուշ նա ամուսնացել է Դողան անունով մարդու հետ, երկու աղջիկ ու մի տղա ունեցել: Տղան Լյուֆթի Դողանն է: Երբ մայրը մահացել է, Բեյրութից ազգական է եկել հուղարկավորությանը: Երբ նա հոգևորականի հագուստով ներս է մտել՝ բոլորը պապանձվել են», - ասել է Հայկո Բաղդատը: Թուրքիայում հասարակության ինքնության փնտրտուքը վաղուց արդեն տարածված երևույթ է դարձել: Այդ երկրում Հայոց ցեղասպանության մասին թեմայի քննարկումներին զուգահեռ հասարակության մեջ մեկնարկեց ինքնության փնտրտուքը՝ արմատների փնտրտուքը: Երկար տարիներ, կարծես, արգելված թեմա էր Թուրքիայի պատմությունը, և Հայոց Ցեղասպանության թեմայի հրապարակ գալուց հետո թուրքական հասարակությունն էլ սկսեց սեփական պատմության մասին ավելի խորքային տեղեկությունների փնտրտուքը: Դրանով է պայմանավորված կառավարության կայքում Թուրքիայում միլիոնավոր քաղաքացիների «հարձակումը»: Դա վկայում է այն մասին, որ Թուրքիայի հասարակությունը սեփական պատմության նկատմամբ իշխանական «վարկածներին» թերահավատորեն է մոտենում, պատրաստ է փորփրել պատմության էջերը ու ինչ-որ առումով իրականությանն առերեսվել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 757 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am