«Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հանդիպում». Արմեն Սարգսյանը կհանդիպի ՕԵԿ «առաջնորդների» հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` այսօր ՕԵԿ գրասենյակում Արմեն Սարգսյանը կհանդիպի ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ փոխնախագահներ Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հետ: «Վերածնունդ» ապրող ՕԵԿ-ում այցի ուշացման պատճառի մասին հարցին պատասխանեցին․ «Ուշացում չկա. ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հանդիպում է»: Ի դեպ, հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանն օրերս ասել էր, որ Արմեն Սարգսյանն ինտելիգենտ մարդ է, բայց Հայաստանի «դարդուցավին» տեղյակ չէ։ Մենք հետաքրքրվեցինք՝ տեղեկացնելո՞ւ եք այդ մասին իրեն: «Այո»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
