«Իգլա»-ի գործով ամբաստանյալը դատարանում վատացավ
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով վաղը կհրապարակվի Վերաքննիչ դատարանի որոշումը: Այսօրվա դատական նիստում կողմերը հանդես եկան ճառերով, ինչից հետո վերջին խոսքով հանդես եկան ամբաստանյալները: Սակայն ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ: «Թողեք դուրս գամ, վատ եմ: Սրա երեսը չեմ ուզում տեսնել,սա էլի սուտ ա խոսում ու մեր գլխին սարքում ա: Սիրտս վատա»,-ասաց Սանասար Գաբրիելյանը՝ մեղադրող Արամ Արամյանի ելույթի ժամանակ: Դատավորը հետաքրքրվեց, թե հարկավոր է «Շտապ օգնության» բրիգադ հրավիրել, սակայն ամբաստանյալը չցանկացավ:
