Էրդողանի ամառանոցի կառուցման համար հատվել է ավելի քան 40.000 ծառ
Թուրքիայի Գյոքովա նահանգի Մարմարիսշրջանի բնակչությունը դժգոհ է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա ընտանիքի համար կառուցվող ամառային նոր առանձնատան շինարարական աշխատանքների ժամանակ հատվել է ավելի քան 40.000 ծառ։ Ըստ թուրքական «Habersol» լրատվամիջոցի՝ բնակիչները փորձել են բողոքի ցույց կազմակերպել, սակայն տեղի անվտանգության աշխատակիցները խոչընդոտել են այն։ Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ կառուցվելիք առանձնատունը կարող է ընդունել մոտ 300 մարդու: Ընդ որում, նշյալ տարածքում նախկինում արգելված են եղել շինարարական աշխատանքները։ Հայտնի է, որ այդ նույն շրջանում կառուցվելու է նաև կառամատույց՝ Էրդողանի 2 լյուքս դասի զբոսանավերի համար։ Գրում է ermenihaber.am-ը:
