Այս գիշերը կլինի ամենացուրտ գիշերը
Մոսկվայում շարունակվում է սառնամանիքը: Ամենացուրտը օրերից եղել են փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը. օդի ջերմաստիճանը՝ -16-21 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի:Այս մասին հայտնում է moslenta.ru-ն՝ հղում անելով Հիդրոօդերևութաբանական կենտրոնի կայքին: Օդերևութաբանների տվյալների համաձայն՝ այս գիշեր կրկին սառնամանիք է սպասվում․ Մասնագետների կանխատեսումներով՝ կարող է գրանցվել -22-24 աստիճան ցուրտ:
Մոսկվայի մարզի որոշ շրջաններում ցուրտը կարող է հասնել -32 աստիճանի:
