Վիտալինան փորձում է՞ ևս մեկ ընտանիք քանդել. Էլինա Մազուրի նոր բացահայտումները
Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի նախկին ընկերուհին՝ Էլինա Մազուրը պատմել է իր նախկին ընկերուհու գաղտնիքը։ Նա պատմել է, որ Արմեն Ջիգարխանյանի հետ ամուսնացած ընթացքում Վիտալինան սիրեկան է ունեցել։ Այս մասին Մազուրը հաղորդել է «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման եթերի ժամանակ։ Նա ցանկացել է հնարավորինս շուտ լուծարել ամուսնությունը, որպեսզի Նոր տարվա տոները Ֆրանսիայում անցկացնի, իսկ հետո ամուսնանա։ Վիտալինան իբր Վրաստան է գնացել, որտեղ նրան սպասել է միլիոնատեր–սիրեկանը։ Վրաստանից վերադառնալուց հետո, Վիտալինան ծանոթացրել է սիրեկանի հետ, ում անունը Իլյա է։ Տվյալ պահին ենթադրյալ սիրեկանը լրագրողների հետ կապի մեջ չի մտնում։ Ինտերնետով նամակներին նա պատասխանում է, որ Վիտալինային չի ճանաչում։ Ինչպես ասել է՝ հնարավոր է՝ «արքայազնը» իրոք կապ չունի, կամ Վիտալինան փորձում է ևս մեկ ընտանիք քանդել։
