Կառավարությունից հաստատում են՝ վթարի ենթարկված մեքենան վարչապետի անվտանգությունից է. ՀԺ
Վարչապետ Կարեն Կարապետյանին սպասարկող անվտանգության ծառայողների մեքենան այսօր վթարի ժամանակ վարչապետին ուղեկցելիս չի եղել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը՝ պատասխանելով հարցին, թե վթարի ժամանակ մեքենան արդյո՞ք ուղեկցում էր վարչապետ Կարեն Կարապետյանին: Երեւանի Մամիկոնյանց փողոցում այսօր վթարված «084ԼԼ50» պետհամարանիշով «Հյունդայի» մեքենան գտնվում է կառավարության աշխատակազմի հաշվեկշռում: Գործադիրի պաշտոնական կայքում հրապարակված մեքենաների ցանկում եւս երկու նմանատիպ մեքենա կա, որոնք վարչապետի անվտանգության ծառայողներն են օգտագործում:
