Արմավիրի աղբանոցում նորածնի դի է հայտնաբերվել
Այսօր Արմավիրում՝ քաղաքային աղբանոցում, նորածնի դի է հայտնաբերվել։ «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ նման ահազանգ ստացվել է և այս պահին դեպքի վայր է ժամանել քննիչը, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանգամանքներ ճշտելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից հայտնեցին նաև, որ այլ մանրամասներ կտրամադրեն ավելի ուշ:
