Էմիլի Ռատակովսկին ամուսնացել է. նկարներ
Էմիլի Ռատակովսկին անսպասելի կերպով Էմիլին ամուսնացել է։ Շաբաթ օրը իր Instagram-ում Էմիլին հարսանեկան լուսանկարներ է հրապարակել։ Մոդելի ընտրյալը դարձել է 30-ամյա դերասան, պրոդյուսեր և Elara Pictures կինոընկերության գործընկեր Սեբաստյան Բիր–Մակլարդը։ Մակլարդի կարողությունը գնահատվում է 11,7 միլիոն դոլար, նրա բոյը 180 սմ է։
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում և Էմիլին, որպես իսկական ֆեմինիստ, հրաժարվել է ավանդական հարսանեկան զգեստից։ Դրա փոխարեն հարսնացուն Zara բրենդի կոստյում է հագել և սև՝ քողով լայնեզր գլխարկ է դրել։
