«Մոռացե՛ք Ալիևին. նա մեր ագենտն է». Ազատ Արշակյան (video)
Ազատ Արշակյանը կարծում է, որ Ալիևը շատ հետաքրքիր ծրագիր է մշակել. «Երիտասարդ ժամանակ հիշում եմ, ասում էին՝ Ալիևը Զանգեզուրից է և հիմա կարելի է ասել Ալիևը հայկական ագենտ է» : Հարցին, թե ինչպե՞ս պետք է հայկական կողմը արձագանքի Ալիևի վերջին հայտարարություններին, Ազատ Արշակյանը կարևորեց պատերազմին լուրջ պատրաստվելը, եթե ուզում ենք խաղաղություն ստանալ. «Պատերազմ չկա, բայց իրար վրա կրակում են, դա արդեն մարդասպանություն է: Մեր հարվածն այնքան ուժեղ պետք է լինի, որ շատ երկար ժամանակ ադրբեջանական բանակը միայն հեռադիտակով նայի մեր սահմաններին» : Առավել մանրամասն՝ տեսանյութում.
