Թուրքիայի քաղաքացուհիներին Իրաքում մահապատժի կենթարկեն
BBC News-ի փոխանցմամբ, Իրաքի դատարանը Թուրքիայի առնվազն 15 քաղաքացուհիների կախաղանի միջոցով մահապատժի է դատապարտել ԻՊ ահաբեկչական խմբավորման գործողություններին մեղսակից լինելու համար: Դատարանը 16 կանանց դատապարտել է ցմահ բանտարկության: Դատապարտյալները խոստովանել են, որ օգնել են ահաբեկիչներին հարձակումներ նախապատրաստելու կամ, որ ամուսնացած են եղել խմբավորման մասնակիցների հետ,հայտնում են որոշ աղբյուրներ:Նրանք 20-ից մինչեւ 50 տարեկան են: Բաղդադի դատարանում նրանք հայտնվել են սեւ զգեստներով, չորս հոգու գրկներին երեխաներ են եղել:
ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով Իրաքում ձերբակալվել են առնվազն 560 կին եւ 600 երեխա: Նրանցից մի քանի հարյուրն այժմ դատի տակ է:
