Հորդանանը դատապարտել է
WAFA գործակալությունը հայտնում է,որ Հորդանանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, տեղեկատվության հարցերով նախարար Մուհամմադ ալ-Մումանին հայտարարել է, որ թագավորությունը դատապարտում է իսրայելական իշխանությունների գործողությունները Երուսաղեմի քրիստոնեական տաճարների հանդեպ և պահանջում «դադարեցնել Երուսաղեմի եկեղեցիների նկատմամբ ճնշումը»։ Ալ-Մումանիի խոսքով՝ Երուսաղեմի եկեղեցիները նախկինում չեն հարկվել, իսկ քաղաքային մարմինների կողմից նրանց բանկային հաշիվների սառեցումը հանդիսանում է անթույլատրելի միջոցառում։ «Դա հանդիսանում է ոտնձգություն Երուսաղեմի կրոնական սրբավայրերի պատմական կարգավիճակի հանդեպ և միջազգային իրավունք խախտում»,-ընդգծել է նա։
