Ասադի զորքերը քիմիական զենք են կիրառել
BBC-ն՝ հղում անելով տեղի ոչ կառավարական կազմակերպություններին հայտնում է,որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ավիացիան քիմիական հարված է հասցրել Արևելյան Ղուտայում։ Ըստ ամենայնի՝ խոսքը քլորի մասին է։ Սիրիա-ամերիկյան բժշկական միության տվյալներով տեղի հիվանդանոց է տեղափոխվել 14-16 մարդ՝ քիմիական նյութով թունավորման նշաններով։ Քիմիական հարձակումից տուժել են տղամարդիկ, կանայք և երեխաներ։ Նախնական տվյալներով՝ 1 երեխա մահացել է։ Արևելյան Ղուտան գտնվում է ռուսական և սիրական ավիացիների ռմբակոծությունների ներքո։
