Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը հաղթեց
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը՝ Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում այսօր ընդունեց Ալբանիայի ազգային թիմին: Հանդիպումն ավարտվեց 84:65 հաշվով: Մեր թիմից բոլորից շատ միավոր վաստակեց Ալին Հեսը՝ 21: Հայաստանի հավաքականը մրցաշարում տարավ երկրորդ հաղթանակը, վաստակեց 5 միավոր եւ կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
